Totalfootball.am-ը և Bilibom (www.bilibom.am) բիլիարդի ակումբը, որը գտնվում է Կոմիտաս 51 հասցեում, առաջարկում են մասնակցել ֆուտբոլային կանխատեսումների “1×2 վիկտորինային”: Այն կանցկացվի շատ պարզ կանոններով: Պարզապես պետք է գուշակել առաջարկված 10 խաղերի արդյունքները և ուղարկել մեզ` համապատասխան փուլի ներքևում մեկնաբանություն ուղարկելով: Մեկնաբանության մեջ պետք է նույն հերթականությամբ, առանց որևէ այլ նշանի (,-`/ և այլն) գրել ձեր կանխատեսած տարբերակը (օրինակ` 1×2x2×21x1): Յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար կտրվի մեկ միավոր: Հաղթող կճանաչվի առավելագույն քանակությամբ միավորներ վաստակած մասնակիցը, որն էլ կարժանանա Bilibom-ի սահմանած մի շարք հետաքրքիր մրցանակների: Մրցույթին կարող են մասնակցել միայն Totalfootball.am-ում գրանցված անդամները:
Գրանցվելու ժամանակ Ձեր էլեկտրոնային փոստում նամակ չգտնելու դեպքում, ստուգեք նաև spam թղթապանակը:
Առաջին փուլի պատասխաններն ուղարկելու վերջնաժամկետն է ՓԵՏՐՎԱՐԻ 6-ը՝ (շաբաթ) ԺԱՄԸ 15:00: Դրանից հետո ընդունված պատասխանները չեն հաշվարկվի:
Երկրորդ փուլի պատասխաններն ուղարկելու վերջնաժամկետն է ՓԵՏՐՎԱՐԻ 13-ը՝ (շաբաթ) ԺԱՄԸ 18:00: Դրանից հետո ընդունված պատասխանները չեն հաշվարկվի:
Երրորդ փուլի պատասխաններն ուղարկելու վերջնաժամկետն է ՓԵՏՐՎԱՐԻ 20-ը՝ (շաբաթ) ԺԱՄԸ 18:00: Դրանից հետո ընդունված պատասխանները չեն հաշվարկվի:






