Armenian Football Weekly Magazine – V. 2.6.
Saturday May 19th 2012
......................................

ՆՈՐ ԲԵԼԳԻԱՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏ ԵՐԻՏԱՍԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒՄ

Անդրանիկ Հովհաննիսյան

Անդրանիկ Հովհաննիսյան

Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում նոր բելգիահայ ֆուտբոլիստ կփորձակվի: Խոսքը երիտասարդ կիսապաշտպան Անդրանիկ Հովհաննիսյանի մասին է, որը 2007-ին հանդես է եկել Բելգիայի առաջնության բարձրագույն խմբի «Դենդեր» ակումբի կազմում: Նա առաջարկներ է ունեցել «Սենտ Տրյուդեն» և «Բրյուսելս» ակումբների կողմից, սակայն փորձաշրջանի ժամանակ ստացած վնասվածքը խանգարել է նոր ակումբ տեղափոխվել: Այժմ նա լիովին ապաքինվել է վնասվածքից և ժամանակավորապես ընդգրկվել է երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Վերվիե» ակումբի կազմում: Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում նա, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ:

Անդրանիկ Հովհաննիսյանը ծնվել է 1988-ի մայիսի 17-ին` Էջմիածնի շրջանի Ոսկեհատ գյուղում: 1995-ից ընտանիքի հետ տեղափոխվել և բնակություն է հաստատել Բելգիայում:

Ըստ մեր տեղեկությունների, Անդրանիկ Հովհաննիսյանը ՀՖՖ հրավերով Երևան կժամանի հոկտեմբերի 7-ին և կփորձակվի Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականում:

Հիշեցնենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում արդեն հանդես են եկել բելգիահայ երկու ֆուտբոլիստներ՝ «Բրյուգեում» ընդգրկված Մասիս Ոսկանյանը և Լիեժի «Ստանդարդի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, որոնց հետ Անդրանիկը լավ ծանոթ է: Յագանի հետ միասին նա խաղացել է «Ուայթ սթար» ակումբում, իսկ Մասիսի դեմ խաղացել է «Դենդերի» և «Բրյուգեի» փոխարիղ կազմերի հանդիպման ժամանակ:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.