
Սևադա Արզումանյան
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Սևադա Արզումանյանի գլխավորությամբ սեպտեմբերի 28-ից 30-ը եռօրյա հավաք անցկացրեց Երևանում:
Հավաքի վերջին օրը մինչև 19 տարեկանների հավաքականը «Բանանցի» մարզադպրոցում ընկերական խաղ անցկացրեց Հայաստանի առաջնության առաջին խմբում հանդես եկող «Շենգավիթի» հետ: Խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Հայաստանի հավաքականից խփած գոլերով աչքին ընկան «Փյունիկի» ներկայացուցիչներ Արտակ Ալեքսանյանը և Ալբերտ Հովակիմյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 10-ից 15-ը Ավստրիայում կմասնացկի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին:





