
Ֆուտզալի ՈՒԵՖԱ-ի գավաթը
Ռումինական Դևա քաղաքում ֆուտզալի 2009/10 մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության հիմնական փուլի շրջանակներում այսօր պայքարի մեջ մտավ Հայաստանի չեմպիոն «Էրեբունի» ակումբը: «Էրեբունին» ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիներն են ռումինական «Դևա», վրացական «Իբերիա-2003» և հոլանդական «Մարլեն» ակումբները: Առաջին խաղում հայկական թիմի մրցակիցն էր վրացական «Իբերիա-2003-ը», որը գրեթե ամբողջովին համալրված է բազիլացի լեգեոնրներով: Վրացական թիմն առավելության հասավ 5-0 հաշվով: «Վրացիներից» խփած գոլերով աչքի են ընկել Ռոնին, Լեոնարդոն, Դուդան և երկու անգամ Ժոանը:
Վաղը՝ հոկտեմբերի 2-ին, «Էրեբունին» ուժերը կչափի դաշտի տերերի՝ ռումինական «Դևայի» հետ, իսկ հոկտեմբերի 4-ի առավոտյան կմրցի հոլանդական «Մարլենի» հետ:
Տեղեկացնենք, որ հիմնական փուլում պայքարն ընթանում է 6 խմբերում և հաջորդ փուլի՝ էլիտ ռաունդի ուղեգիր ձեռք կբերեն խմբերում առաջին և երկրորդ տեղ զբաղեցրած 12 ակումբները:
-->







Comments
Powered by Facebook Comments