
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն ԱԱ ընտրական փուլի խաղում անակնկալ հաղթանակ տարավ Բելգիայի հավաքականի նկատմամբ: Թեև այս հանդիպումը մրցաշարային իմաստով ոչինչ չէր վճռում, այնուամենայնիվ հաղթանակը մեծ ուրախություն պարգևեց Հանրապետական մարզադաշտում հավաքված ֆուտբոլասերներին: Խաղի հաշիվը 23-րդ րոպեին բացեց Հովհաննես Գոյարյանը: Նա դարպասն ուղարկեց Հենրիխ Մխիթարյանի կատարած հարվածից հետո մրցակցի դարպասապահի հետ մղած գնդակը: 51-րդ րոպեին Հայաստանի հավաքականի երկրորդ գոլի հեղինակը դարձավ Սարգիս Հովսեփյանը: Նա անհատական անցումից հետո գեղեցիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը:
Սա Հայաստանի և Բելգիայի հավաքականների թվով 6-րդ հանդիպումն էր: Նախորդ հինգ դեպքերում ավելի ուժեղ էին գտնվել «Կարմիր դևերը»:
Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մեր ընտրանին կյուրընկալի Եվրոպայի չեմպիոն իսպանացիներին,իսկ հոկտեմբերի 14-ին կանցակցնի այս ընտրական փուլի վերջին հանդիպումը՝ արտագնա խաղում կմրցի Թուրքիայի հավաքականի հետ:
ՀԱՅԱՍՏԱՆ-ԲԵԼԳԻԱ 2:1 (1:0)
Երևան, «Հանրապետական» մարզադաշտ
Մրցավար` Ալեքսանդր Ստավրև (Մակեդոնիա)
Գոլերը` Հովհաննես Գոհարյան, 23, Սարգիս Հովսեփյան, 51, Դանիել վան Բյույտեն, 90+2
ՀԱՅԱՍՏԱՆ` Գևորգ Կասպարով, Սարգիս Հովսեփյան, Հրայր Մկոյան, Ռոբերտ Արզումանյան, Աղվան Մկրտչյան, Արթուր Եդիգարյան (Էդուարդ Կակոսյան, 89), Արարատ Առաքելյան (Կառլեն Մկրտչյան, 14), Արտավազդ Քարամյան, Արման Քարամյան, Հենրիխ Մխիթարյան, Հովհաննես Գոհարյան (Եղիա Յավրույան, 31)
Պահեստայիններ` Ստեփան Ղազարյան, Արտակ Գրիգորյան, Դավիթ Գրիգորյան, Լևոն Պաչաջյան
Գլխավոր մարզիչ` Վարդան Մինասյան
ԲԵԼԳԻԱ` Ժան Ֆրանսուա Ժիյե, Թիմի Սիմոնս, Դանիել Վան Բյույտեն, Օլիվյե Դեշախտ, Ստիվեն Դեֆուր, Իգոր դե Կամարգո, Ուեսլի Սոնկ (Ռոլանդ Լամա, 81), Մուսա Դեմբելե, Գիլ Սվերտս, Մարտեն Մարտենս (Տոմ դե Սուտեր, 54), Կևին Միրալյաս (Էդեն Ազար, 72)
Պահեստայիններ` Դևի Սխոլեն, Նիկոլաս Լոմբերտս, Տոբի Ալդերվեյրլդ, Սեբաստյեն Պոկոնյոլի
Գլխավոր մարզիչ` Ֆրանկ Վերկոտերեն
Զգուշացումներ` Հենրիխ Մխիթարյան, 19, Ուեսլի Սոնկ, 53, Եղիա Յավրույան, 56, Թիմի Սիմոնս, 58






