
Մրցույթի հաղթողներ Արայիկ Նազարյանը և Հակոբ Օհանյանը
Ինչպես հայտնի է TF շաբաթագիրը Հայաստան-Իսպանիա խաղի հետ կապված վիկտորինա էր կազմակերպել: Այդ մրցույթի հաղթողներ դարձան Արայիկ Նազարյանը և Հակոբ Օհանյանը, որոնք ճիշտ էին պատասխանել Հայաստան- Իսպանիա խաղերի պատմության հետ կապված բոլոր 10 հարցերին: Մրցույթի հաղթողները հոկտեմբերի 9-ին TF-ի խմբագրությունում ստացան իրենց մրցանակները՝ Հայաստան- Իսպանիա խաղի տոմսերը:
TF-ը նոր անակնկալներ է նախապատրաստում իր ընթերցողների համար: Հետևե’ք մեր շաբաթագրին:





