
Եվրոպայի չեմպիոնների մարզումը Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում
ԲՈԼՈՐԸ՝ ՄԵԿ ՏՐԻԲՈՒՆԱՅՈՒՄ
Իսպանիայի հավաքականը մոտ 5000 երկրպագուների ներկայությամբ մարզում անցկացրեց Հանրապետական մարզադաշտում: Բոլոր այդ երկրպագուներին անվտանգության ծառայության աշխատակիցները որոշել էին տեղավորել արևմտյան տրիբունայի ձախ հատվածում: Նման խիտ պայմաններում հայ ֆուտբոլասերները հետևեցին իսպանացիների՝ մոտ մեկ ժամ տևած մարզմանը:
ՀՈՒԶԻՉ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Հատկապես հուզիչ էր մարզմանը նախորդած հանդիպումը՝ Երևանի «Միկայում» հանդես եկող ֆուտբոլիստներ Ուլիսես Մոնտենեգրոյի ու Պեդրո Լոպեսի և Իսպանիայի հավաքականի ներկայացուցիչների միջև: «Միկայի» ֆուտբոլիստները ողջ մարզման ընթացքում ջերմորեն զրուցում էին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մարզական տնօրեն և Մադրիդի «Ռեալի» լեգենդար ֆուտբոլիստ Ֆեռնանդո Հիերոյի հետ:
ՀԱՎԱՆԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԸ
Մարզման ընթացքում իսպանացիների անցկացրած երկկողմանի խաղից կարել է ենթադրել, որ Հայաստանի հավաքականի դեմ խաղում իսպանացիները խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմով. Ռեյնա- Ռամոս, Պույոլ, Մարչենա, Մոնրեալ- Սեննա, Խավի, Ֆաբրեգաս, Մատա, Կասորլա- Տոռես:
-->







Comments
Powered by Facebook Comments