Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաթիհ Թերիմը կհեռանա իր պաշտոնից 2010թ. ԱԱ ընտրական մրցաշարի Հայաստանի դեմ հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղից հետո: Եվրո-2008-ի բրոնզե մրցանակակիրներն անհաջող անցկացրին ԱԱ ընտրական փուլը և զրկվեցին Հարավային Աֆրիկայում կայանալիք առաջնությանը մասնակցելու հնարավորությունից: Թերիմը իր հրաժարականի մասին հայտարարել է շաբաթ օրը՝ Բելգիայի հավաքականից 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ նրա հրաժարականը կընդունվի:

Ֆաթիհ Թերիմ
Ֆաթիհ Թերիմը հավաքականը գլխավորում էր 2005-ից: Առայժմ չի հաղորդվում, թե ով կփոխարինի Թերիմին այս պաշտոնում:
-->







Comments
Powered by Facebook Comments