Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԾԱՂԻԿՆԵՐՈՎ

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Բուրսայում

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը` Բուրսայում

Հոկտեմբերի 12-ի վաղ առավոտյան ֆուտբոլի Հայաստանի հավաքականը  ուղիղ չվերթով մեկնեց Բուրսա, որտեղ հոկտեմբերի 14-ին կանցկացնի 2010թ. ԱԱ ընտական փուլի վերջին՝ Թուրքիայի հավաքականի դեմ հանդիպումը: Ըստ թուրքական լրատվամիջոցների, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորած հայկական պատվիրակությանը դիմավորել են ծաղիկներով և ուղեկցել են հյուրանոց: Իսկ Հայաստանի երիտասարդական հավաքականն ուղևորվել է Էշքիսեհիր քաղաք, որտեղ հոկտեմբերի 13-ին կմրցի Թուրքիայի ընտրանու հետ:

Նշենք, որ հանդիպման նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ է: Խաղին հավատարմագրվել է 200 լրագրող, որից 80-ը արտասահմանցիներ են` գերմանիայից, ֆրանսիայից, դանիայից, ԱՄՆ-ից, Ադրբեջանից և Իտալիայից, կա 12 հայ լրագրող, իսկ մնացածը թուրքեր են:

Հիշեցնենք, որ Թուրքիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 23:00-ին:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.