
Վարդան Մինասյանի ասուլիսը Բուրսայում
Թուրքական Բուրսա քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: Ըստ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքի, մեր ընտրանու գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ ի տարբերություն Իսպանիայի դեմ խաղի, Հայաստանի հավաքականի կազմում կլինի ընդամենը երկու փոփոխություն. «Այս խաղում խաղադաշտում մեկնարկային կազմում չեն լինի նույն 11 ֆուտբոլիստները, ինչ Իսպանիայի դեմ խաղում, սակայն թիմի կազմն 90 տոկսով նույնը կլինի: Վաղվա խաղում Հայաստանի հավաքականի կազմում երկու փոփոխություն կլինի»,- ասել է Մինասյանը:
Վարդան Մինասյանն ասուլիսի ընթացքում շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիային կազմակերպված լավ ընդունելության համար. «Հուսով եմ ֆուտբոլասերները գեղեցիկ և բարձրորակ խաղի ականտես կլինեն»,- եզրափակել է Մինասյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիա- Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին, Երևանի ժամանակով 21:00-ին:





