
Հայաստանի երիտասարդական հավաքականը ցավալի պարտություն կրեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլում: Թուրքական Էսքիշեհիր քաղաքի «Աթաթուրք» մարզադաշտում կայացած Թուրքիա- Հայաստան խաղում դաշտի տերերը նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Միակ գոլը խփվեց մրցավարի ավելացրած չորրորդ րոպեին: Սա դանիացի մասնագետ Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ Հայաստանի հավաքականի կրած չորրորդ անընդմեջ պարտությունն էր:
13.10.2009թ. Էսքիշեհիր, «Աթաթուրք» մարզադաշտ
ԹՈՒՐՔԻԱ 1:0 ՀԱՅԱՍՏԱՆ
1-0` Այդին Յիլմազ 90+4՛
ԹՈՒՐՔԻԱ- 1.Վոլքան Բաբաջան, 2. Սերքան Շահին, 3. Էմրե Օզքան (16. Ֆուրքան Օզքան, 46՛), 4. Սերդար Ազիզ, 5. Մուհամմեդ Այքութ Դեմիր, 6. Մուրադ Ջեյլան, 7. Այդին Յիլմազ, 8. Սերդեր Քեսիմալ, 9. Մուսթաֆա Փեքթեմեք, 10. Թևֆիք Քյոսե (18. Բուրաք Չալիկ 54՛), 11. Ֆերհաթ Քիրազ (13. Յիղիթ Իսմայիլ Գյոկողլան 59՛):
Գլխավոր մարզիչ՝ Համի Մանդիլարի
ՀԱՅԱՍՏԱՆ- 1. Էդգար Հովհաննիսյան, 2. Հրաչ Յագան, 4. Արտակ Դաշյան, 6. Մասիս Ոսկանյան (13. Սարգիս Նասիբյան 79՛), 8. Լևոն Հայրապետյան, 9. Էդգար Մալաքյան (5. Արտակ Անդրիկյան 88՛), 10. Դավիթ Մանոյան, 11. Ալբերտ Թադևոսյան (7. Արամ Բարեղամյան 76՛), 15. Արթուր Յուսպաշյան, 17. Արտակ Եդիգարյան, 18. Արտաշես Առաքելյան:
Գլխավոր մարզիչ՝ Ֆլեմինգ Սերիցլև
Զգուշացումներ՝ Մանոյան, Յագան, Այդին Յիլմազ, Փեքթեմեք, Առաքելյան:
Մրցավար՝ Ալեքսանդրու Դեակոնու (Ռումինիա)
-->







Comments
Powered by Facebook Comments