
Ալթինթոփ եղբայրները տոնում են Հայաստանի հավաքականի դարպասը խփած գոլը
Հայաստանի հավաքականը 2010թ. ԱԱ ընտրական փուլն ավարտեց վերջին հորիզոնականում: Բուրսայի «Աթաթուրք» մարզադաշտում Հայաստանի հավաքականը չկարողոցավ ոչ մի դիմադրություն ցույց տալ դաշտի տերերին՝ Թուրքիայի հավաքականին: 16-րդ րոպեին Հալիլ Ալթինթոփի և 28-րդ րոպեին խփած Սերվետ Չեթինի խփած գոլերի շնորհիվ թուրքերն առավելության հասան 2-0 հաշվով: Հայաստանի հավաքականի չօգնեց ո՛չ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը և ոչ էլ այն որ թուրքերը 33-րդ րոպեից հետո խաղում էին տաս հոգով:





