Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի անդամ Հրանտ Նարինջյանի նախագահությամբ:
ՈՐՈՇՎԵՑ`
03.10.09թ. «Բանանց»-«Շիրակ» խաղին «Բանանց» թիմի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանին, հեռացման (մրցավարին հայհոյելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 4 խաղով, «Բանանց» ակումբին տուգանել 150 000 դրամ:
03.10.09թ. «Բանանց»-«Շիրակ» խաղին «Բանանց» թիմի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցին, հեռացման (մրցավարի և 4-րդ պաշտոնյայի նկատմամբ անհարգելի վերաբերմունքի) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` հայտարարել խիստ նկատողություն, «Բանանց» ակումբին տուգանել 75 000 դրամ:
04.10.09թ. «Արարատ»-«Միկա» խաղին «Միկա» թիմի ֆուտբոլիստ Սոսո Գրիշիկաշվիլիին, հեռացման (նույն խաղում 2 զգուշացում) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Միկա» ֆուտբոլային ակումբ ակումբին տուգանել 25 000 դրամ:
ՀՖՖ մամուլի քարտուղարություն

Արտակ Դաշյան
-->







Comments
Powered by Facebook Comments