Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ. ԲԱՏԷ–Ի ԱՌԱՋԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ԵՎ «ՏԻՄԻՇՈԱՐԱՅԻ» ԵՐԿՐՈՐԴ ՄԻԱՎՈՐԸ

Հովհաննես Գոհարյանը ԱԵԿ-ի դեմ մրցավեճի ընթացքում:

Հովհաննես Գոհարյանը ԱԵԿ-ի դեմ մրցավեճի ընթացքում:

Հոկտեմբերի 22-ի երեկոյան կայացած Եվրոպա լիգայի խաղարկության երրորդ փուլի խաղերից հայ ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում էին բելառուսական ԲԱՏԷ-ի և ռումինական «Տիմիշոարայի» մասնակցությամբ հանդիպումները, քանի որ այդ ակումբներում են խաղում, համապատասխանաբար, Հովհաննես Գոհարյանը և Քարամյան եղբայրները: ԲԱՏԷ-ն 2-1 հաշվով առավելության հասավ հունական ԱԵԿ-ի նկամամբ: Գոհարյանը խաղադաշտ դուրս եկավ 65-րդ րոպեին՝ 1-1 հաշվի ժամանակ և զգալիորեն ակտիվացրեց իր թիմի խաղը: A խմբում ընդգրկված «Տիմիշոարան» այդպես էլ չկարողացավ բացել իր խփած գոլերի հաշիվը Եվրոպա լիգայում, սակայն վաստակեց իր երկրորդ միավորը: Բելգիական «Անդերլեխտի» դեմ խաղում գոլազուրկ ոչ-ոքի արձանագրվեց: Արտավազդ Քարամյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Արմանը փոխարինվեց 71-րդ րոպեին:
A խումբ

«Տիմիշոարա» (Ռումինիա) 0 – 0«Անդերլեխտ» (Բելգիա)

«Այաքս» (Հոլանդիա) 2 – 1 «Դինամո» Զ. (Խորվաթիա)`

B խումբ

«Լիլ» (Ֆրանսիա)3 – 0 «Ջենոա» (Իտալիա)

«Վալենսիա» (Իսպանիա)1 – 1 «Սլավիա» (Չեխիա)

C խումբ

«Հապոել» (Իսրայել)0 – 1 «Ռապիդ» (Ավստրիա)

«Սելթիկ» (Շոտլանդիա) 5 – 1 «Համբուրգ» (Գերմանիա)

D խումբ

«Վենտսպիլս» (Լատվիա) 1 – 2 «Սպորտինգ» (Պորտուգալիա)

«Հերտա» (Գերմանիա)0 – 1 «Հերենվեն» (Հոլանդիա)

E խումբ

«Ֆուլհեմ» (Անգլիա) 1 – 1 «Ռոմա» (Իտալիա)

ԲԿՄԱ (Բուլղարիա) 0 – 2 «Բազել» (Շվեյցարիա)

F խումբ

«Գալաթասարայ» (Թուրքիա) 4 – 1 «Դինամո» Բ. (Ռումինիա)

«Պանատինաիկոս» (Հունաստան) 1 – 0 «Շտուրմ» (Ավստրիա)

G խումբ

«Լացիո» (Իտալիա) 2 – 1 «Վիլյառեալ» (Իսպանիա)

«Զալցբուրգ» (Ավստրիա) 1 – 0 «Լևսկի» (Բուլղարիա)

H խումբ

«Շերիֆ» (Մոլդովա) 2 – 0 «Տվենտե» (Հոլանդիա)

«Ստյաուա» (Ռումինիա) 0 – 1 «Ֆեներբախչե» (Թուրքիա)

I խումբ

ԲԱՏԷ (Բելառուս) 2 – 1 ԱԵԿ (Հունաստան)

«Բենֆիկա» (Պորտուգալիա) 5 – 0 «Էվերթոն» (Անգլիա)

J խումբ

«Բրյուգե» (Բելգիա) 2 – 0 «Պարտիզան» (Սերբիա)

«Շախտյոր» (Ուկրաինա) 4 – 0 «Թուլուզ» (Ֆրանսիա)

K խումբ

«ՊՍՎ» (Հոլանդիա)1 – 0 «Կոպենհագեն» (Դանիա)

«Սպարտա» (Չեխիա) 2 – 0 «Կլուժ» (Ռումինիա)

L խումբ

«Ատլետիկ» (Իսպանիա) 2 – 1 «Նասիոնալ» (Պորտուգալիա)

«Աուստրիա» (Ավստրիա) 2 – 2 «Վերդեր» (Գերմանիա)

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.