Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԱՆՏԻԿԱՏԵՆԱՉՈ՝ ԻՏԱԼԻԱՅԻ ԿԱՆԱՆՑ ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՄԲ

Պահ Հայաստան - Իտալիա հանդիպումից

Պահ Հայաստան - Իտալիա հանդիպումից

Էլիզաբետա
Տոնա, Պամելա Կոնտի, Սառա Գամա, Սիլվիա Ֆուսելլի, Վիվիանա Սկիավի, Սառա
Գամա, Պամելա Կոնտի, Պատրիցիա Պամիկո: Սա Իտալիայի կանանց հավաքականի
կազմում Հայաստանի հավաքականի դարպասը գրաված ֆուտբոլիստուհների անուններն
են: Այս ցուցակն ընդամենը մի քանի անունով է կարճ Իտալիայի հավաքականի
կազմում խաղադաշտ դուրս եկած ֆուտբոլիստուհիների ցուցակից:

Հոկտեմբերի
24-ին Հանրապետական մարզադաշտում Հայաստանի կանանց հավաքականը 2011թ.
Գերմանաիայում կայանալիք ԱԱ ընտրական փուլի շրջանակներում ընդունել էր
Իտալիայի ընտրանուն և զիջեց 0:8 հաշվով: Ի տարբերություն Իտալիայի
տղամարդկանց ընտրանու, որը հայտնի է իր փակ, պաշտպանողական խաղաոճով,
իտալուհիները սիրում են հարձակվել. «Մենք սիրում ենք հարձակողական ֆուտբոլ
խաղալ: Մենք խաղացինք երեք հարձակվողով ու չորս հարձակողական ոճի
կիսապաշտպաններով և ութ գոլի հեղինակ դարձանք: Եվ մենք միշտ ենք այս
մարտավարությամբ խաղում»,- հետխաղյա ասուլիսիում նշեց Իտալիայի հավաքականի
գլխավոր մարզիչ Պիետրո Գեդինը:


Հոկտեմբերի 28-ին Հայաստանի հավաքականն ընտրական փուլի երրորդ խաղում
կհյուրընկալի Սլովենիայի ընտրանուն, որը նույնպես իտալուհիներին զիջել է
0-8 հաշվով: «Սլովենիայի հավաքականը խաղը չեմ տեսել, բայց արդյունքներից
ենթադրում եմ, որ մեր թիմին հավասարազոր թիմ է: Նրանց դեմ այլ
մարտավարությամբ կխաղանք և հուսով եմ կկարողանանք դրական արդյունքի
հասնել»,- հետխաղյա ասուլիսում նշեց Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր
մարզիչ Սամվել Ադամյանը:


Հիշեցնենք, որ Հայաստանի կանանց հավաքականն ընդգրկված է ԱԱ ընտրական փուլի
7-րդ խմբում, երկու խաղից հետո ունի գոլերի 0-12 տարբերությունը և 0
միավորորվ եզրափակում է խմբի մրցաշարային աղյուսակը:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.