
3 խաղով որակազրկված Ալեքս դա Սիլվան
ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստի՝ Բարձրագույն խմբի վերաբերյալ կայացրած որոշումները միայն 26-րդ տուրի «Ուլիս» – «Միկա» խաղին էին վերաբերում:
Հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ:
ՈՐՈՇՎԵՑ`
25.10.09թ. «Ուլիս»-«Միկա» խաղին «Միկա» թիմի ֆուտբոլիստ Ալեքս Դա Սիլվային, հեռացման (մրցակից թիմի տեխնիկական գոտում նստածներին հայհոյելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 3 խաղով, «Միկա» ակումբին տուգանել 100 000 դրամ:
25.10.09թ. «Ուլիս»-«Միկա» խաղին «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Կարեն Մուրադյանին, հեռացման (մրցակցին հայհոյելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Ուլիս» ակումբին տուգանել 100 000 դրամ:
25.10.09թ. «Ուլիս»-«Միկա» խաղին «Ուլիս» թիմի ֆուտբոլիստ Արթուր Քոչարյանին, հեռացման (անհասցե հայհոյելու համար) համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 16-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն` որակազրկել 1 խաղով, «Ուլիս» ակումբին տուգանել 50 000 դրամ:
25.10.09թ. «Ուլիս»-«Միկա» խաղին «Միկա» թիմի երկրպագուների անվայել պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 11ա կետի համաձայն` «Միկա» ակումբին տուգանել 30 000 դրամ:
-->






Comments
Powered by Facebook Comments