Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՀԱՅ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱՅՈՒՄ

Karamyan

Սեպտեմբերի 17-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի խմբային մրցաշարը: Մեր ուշադրության կենտրոնում են A և I խմբերի հանդիպումները: A խմբում ռումինական «Տիմիշոարան» արտագնա խաղում մրցեց Ամստերդամի «Այաքսի» հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հանդիմանն ամբողջությամբ մասնակցել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արտավազդ Քարամյանը, որը խաղի հետո հայտնել է հետևյալ կարծիքը. «Մենք կարող ենք ասել, որ «Այաքսից» միայն ավանդույթներ են մնացել, բայց այնուամեայիվ այսօր շատ բարդ խաղ ստացվեց: Նրանք հիմա էլ հիանալի տաղանդավոր երիտասարդներ ունեն իրենց կազմում, որոնք մեծ խնդիրներ առաջադրեցին հարձակման գծում: Այս խաղում մենք պայքարեցինք «բոլորը մեկի և մեկը բոլորի համար» սկզբունքով և մի փոքր ավելի կենտրոնացած գործելու դեպքում կարող էինք նաև երեք միավոր վաստակել: Սակայն այժմ պետք է կրկին կենտրոնանալ Ռումինիայի առաջնության վրա»,- նշել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը:

I խմբում բելառուսական ԲԱՏԷ-ն արտագնա խաղում 2-0 հաշվով զիջեց պորտուգալական «Բենֆիկային»: ԲԱՏԷ-ի և Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանը խաղադաշտ դուրս եկավ 56-րդ րոպեին, երբ «Բենֆիկան» արդեն առջևում էր 2-0 հաշվով:

Եվրոպա լիգայի խմբային մրցաշարի 2-րդ տուրի հանդիպումները տեղի կունենան հոկտեմբերի մեկին: «Տիմիշոարան» կհյուրընկալի Զագրեբի «Դինամոյին», իսկ ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ կմրցի անգլիական «Էվերթոնի» հետ:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.