Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

«ԱՐԱՐԱՏԸ»՝ ՍՈՒՊԵՐԳԱՎԱԹԱԿԻՐ

Hakob Tonoyan Super Cup of RA

Երևանի «Արարատը», նվաճեց Հակոբ Տոնոյանի անվան սուպերգավաթը: Այն սեպտեմբերի 24-ին  Հանրապետական մարզադաշտում վիճարկվեց 2008թ. մրցաշրջանի Հայաստանի չեմպիոն «Փյունիկի» և գավաթակիր «Արարատի» միջև:
Երկու թիմերն էլ այս խաղում իրենց լավագույն կազմը չէին ասպարեզ դուրս բերել: «Արարատից» բացակայում էին հիմնական կազմի հինգ ֆուտբոլիստներ, իսկ «Փյունիկն» ընդհանրապես փոխարինող կազմ էր դաշտ դուրս բերել:
«Փյունիկը» խաղի հաշիվը բացեց արդեն 5-րդ րոպեին: Տուգանային հարվածով իր նախկին թիմի դարպասը գրավեց Մարկոս Պիզելլին:  Սակայն երկրորդ կեսի ընթացքում  Արտակ Գրիգորյանի խփած երկու գոլերի շնորհիվ «Արարատը» կամային հաղթանակ տարավ և իր պատմության ընթացքում առաջին անգամ նվաճեց այս տիտղոսը:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.