
Հրաչ Յագան
Բելգիական «Ստանդարդ» և «Բրյուգե» ակումբների փոխարինող կազմերի խաղում խփած գոլով աչքի ընկավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի անդամ Հրաչ Յագանը: Նրա 83-րդ րոպեին խփած գնդակը դարձավ հանդիպման միակ և հաղթական գոլը: «Բրյուգեի» փոխարինողների կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Մասիս Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ և՛ Յագանը, և՛ Ոսկանյանը հրավիրվել են մինչև 21 տարեկանների Հայաստանի հավաքական, որն այսօր Ֆլեմինգ Սերիցլևի գլխավորությամբ սկսում է նախապատրաստվել նոյեմբերի 14-ին և 17-ին Երևանում կայանալիք Էստոնիայի և Իռլանդիայի երիտասարդական հավաքականների դեմ խաղերին:
-->







Comments
Powered by Facebook Comments