
Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանն իր առաջին գոլը խփեց բելառուսական ԲԱՏԷ-ի կազմում: Սեպտեմբերի 25-ին բելառուսի առաջնության 20-րդ տուրում ԲԱՏԷ-ն սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության է հասել վտանգավոր գոտում գտնվող «Վիտեբսկի» նկատմամբ: Գոհարյանը 94-ր րոպեին հստակ է իրացրել 11 մետրանոցը և ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը:
Հայաստանի հավաքականի հարձակվողը խաղադաշտ է դուրս եկել 53-րդ րոպեին և, ըստ ԲԱՏԷ-ի պաշտոնական կայքի, բավական աշխուժացրել է խաղը: Նա նախ աչքի է ընկել երկար լայնակի փոխանցում կատարելու իր ունակությամբ, սակայն նրա խաղընկեր Պավլովի գլխով հարվածը շեղ է ստացվել: Ապա երկու անգամ Գոհարյանը փորձել է ինքն աչքի ընկնել, սակայն անհաջող: Միայն 94-րդ րոպեին Հովհաննես Գոհարյանը ներխուժել է մրցակցի տուգանային հրապարակ, նրա դեմ պայքարում կանոնները խախտել է և խաղադաշտից հեռացվել է «Վիտեբսկի» նիգերիացի դարպասապահ Սիմոն Օգարը: Հայաստանի հավաքականի հարձակվողը վստահ իրացրել է իր իսկ վաստակած 11-մետրանոցը:
Այժմ ԲԱՏԷ-ն 47 միավորով շարունակում է վստահորեն գլխավորել Բելառուսի առաջնության մրցաշարային աղյուսակը և մոտակա հետապնդող «Դինամոյի» նկատմամբ ունի 10 միավորի առավելություն:
-->







Comments
Powered by Facebook Comments