Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

TF-Ը ԿՄԱՍՆԱԿՑԻ «ՖՈՒՏԲՈԼԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՄՐՑԱՇԱՐԻՆ

«Հույսի կամուրջ» և «Առաքելություն արևելք» կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՖՖ աջակցությամբ նոյեմբերի 13-ից 23-ը «Միկա» մարզահամալիրի մարզադահլիճում տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով ֆուտբոլային մրցաշար՝ լրատվամիջոցների սիրողական թիմերի միջև: Մրցաշարի նպատակն է հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարի քարոզչությանը նպաստելը: Մրցաշարն անցկացվում է արդեն երրորդ անգամ և առաջին անգամ իր մասնակցությունը կցուցաբերի նաև TF-ի թիմը:
Այս անգամ հաղթողի կոչումը կվիճարկեն 9 թիմ, որոնք բաժանվել են երկու խմբի: Յուրաքանչյուր խմբում առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած թիմերը պայքարը կշարունակեն կիսաեզրափակիչում:
TF-ն ընդգրկված է B խմբում, որտեղ բացի մեզանից ընդգրկված են նաև «Թերթ.am-ի», «Արմենպրեսսի», «Արևածաղիկի» և «Չորրորդ իշխանության» թիմերը: A խմբում կպայքարեն «Մեդիամաքս», «Երկիր Մեդիա», «Շախմատ» և «Հանրային հեռուստաընկերություն» թիմերը:
TF-ը բաց կթողնի առաջին խաղային օրը, պայքարի մեջ կմտնի նոյեմբերի 15-ին, 16:00 և կմրցի մրցաշարի նախորդ խաղարկության հաղթող «Թերթ.am-ի» հետ:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->