
Պահ նախորդ առաջնության «Թալ Գրիգ»- «Ռեմա» խաղից: Այս երկու թիմերն էլ չեն մասնակցի 2009/10 մրցաշրջանի առաջնությանը:
Նոյեմբերի 14-ին կմեկնարկի ֆուտզալի Հայաստանի հերթական առաջնությունը: 2009/10 մրցաշրջանի առաջնությանը կմասնակցի ընդամենը հինգ թիմ: Երևանյան թիմերից պահպանվել են միայն «Էրեբունին» և «Եվրոպան», երկու թիմ՝ «Հրազդանը» և «Քասխին», կներկայացնենք Հրազդան քաղաքը: Առաջնության 5-րդ մասնակիցը Գյումրիի համանուն թիմն է: Մրցաշարը կանցկացվի չորս շրջանով` 2009թ. նոյեմբերի 14-ից մինչև 2010թ. մայիսի 23-ը:
Առաջին տուրի հանդիպումները տեղի կունենան նոյեմբերի 14-ին և 15-ին: «Հրազդանը» կհյուրընկալի Հայաստանի չեմպիոն «Էրեբունիին», իսկ «Գյումրին» սեփական հարկի տակ կմրցի «Քասխիի» հետ:





