Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

U-21. ԷՍՏՈՆԻԱՅԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ

ՆՈՐ ԷՍՏՈՆԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ ՄԵՐ ՆՈՐ ԴԱՆԻԱՑԻ ՄԱՐԶՉԻ ՀԱՄԱՐ

Այս տարվա մարտի 28-ին կայացած Հայաստան- Էստոնիա խաղում գրանցված 2-2 հաշիվը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենի համար պաշտոնազրկման արժեք ունեցավ: Այժմ մեր մյուս դանիացի մարզչի՝ Ֆլեմմինգ Սերիցլևի գլխավորած մինչև 21 տարեկանների հավաքականը նոյեմբերի 14-ին պետք է մրցի իր էստոնացի հասակակիցների հետ: Սերիցլևը, ինչպես և ժամանակին Պոուլսենը, հայտարարում է, որ սա մեզ համար միավոր վաստակելու լավագույն հնարավորությունն է: Իսկ մենք հուսով ենք, որ այս երկու մասնագետների միջև զուգահեռներն այսքանով ավարտվում են և Սերիցլևին կհաջողվի Էստոնիայի դեմ խաղում երեք միավոր վաստակել և շարունակել աշխատել մեր երիտասարդական հավաքականի հետ:

ԱՅԼԵՎՍ ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐ ՉԵՄ ԿԱՏԱՐՈՒՄ
Եթե Յան Պոուլսենն Էստոնիայի դեմ խաղի օրը կորցրեց իր աշխատանքը, ապա

Postimees-ի թղթակից Օլիվեր Լոմպը

Postimees-ի թղթակից Օլիվեր Լոմպը

TF-ն այդ երեկո ընկեր ձեռք բերեց, ի դեմս Postimees օրաթերթի թղթակից Օլիվեր Լոմպի, որն էլ մեզ օգնեց տեղեկատվություն հավաքել առաջիկա խաղում մեր մրցակիցների մասին:
«Մի քանի տարի առաջ ես սիրում էի խաղադրույքներ կատարել: Ես դնում էի մեր մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակցի վրա և կայուն գումար էի վաստակում: Այժմ ես այլևս չեմ սիրում խաղադրույքներ կատարել»,- վերջին տարիներին Էստոնիայի երիտասարդական հավաքականի առաջընթացն այս կատակով է բնորոշում Օլիվեր Լոմպը:

Ըստ նրա Հայաստանի երիտասարդական հավաքականը մրցելու է Էստոնիայի պատմության ուժեղագույն հավաքականի հետ: Էստոնացիներն այս ընտրական փուլում չորս խաղ են անցկացրել և յոթ միավոր են վաստակել. նրանք պարտության են մատնել շվեյցարացիներին և վրացիներին և ոչ-ոքի են խաղացել Իռլանդիայի ընտրանու հետ: Էստոնիայի հավաքականի խաղը հիմնված է ամուր պաշտպանության և արագ հակագրոհների վրա. «Այս հաջող ելույթները մեծ անակնկալ էին մեզ համար: Թիմի 40-ամյա գերմանացի մարզիչ Ֆրանկ Բերնհարդը հսկայական աշխատանք է կատարել»,- կարծում է Օլիվեր Լոմպը:

Գերմանացի մասնագետը նույնպես ուրախ է իր գլխավորած թիմի այս լավ մեկնարկի համար և հուսով է շարունակել հաջող ելույթները. «Այո՛, Հայաստանը վատ է մեկնարկել, բայց ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել նրանց, առավել ևս, որ նրանք խաղալու են սեփական հարկի տակ»,- ասել է Ֆրանկ Բերնհարդը:

ՍԱՆԴԵՐ ՊՈՒՐԻԻՆ ՉԵՆՔ ՄՈՌԱՑԵԼ

01.04.2009 Սանդեր Պուրիի այս հարվածից հետո գնդակը հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասում: Նրանից աջ պառկած Սերգեյ Զենյովը նույնպես կխաղա Հայաստանի երիտասարդական հավաքականի դեմ:

01.04.2009 Սանդեր Պուրիի այս հարվածից հետո գնդակը հայտնվեց Հայաստանի ազգային հավաքականի դարպասում: Նրանից աջ պառկած Սերգեյ Զենյովը նույնպես կխաղա Հայաստանի երիտասարդական հավաքականի դեմ:

Էստոնիայի երիտասարդական հավաքականի առաջատարներն են Պուրի երկվորյակ եղբայրները և «Սամպդորիայի» երիտասարդական թիմի ֆուտբոլիստ Հենրի Անիերը: Հայաստանի դեմ խաղում էստոնացիներին չի կարող օգնել հավաքականի լավագույն ռմբարկու Կաիմար Սաագը: Բերհնարդը հատկապես ուրախ է, որ թիմի հետ է Սանդեր Պուրին:  Հայ ֆուտբոլասերները նրան լավ կհիշեն ազգային հավաքականների Տալլինում կայացած մրցավեճից, երբ Սանդեր Պուրիի հարվածից հետո Ռոբերտ Արզումանյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Նա վերջերս է վերադարձել շվեյցարական «Լյուցեռն» ակումբում անցած անհաջող փորձաշրջանից հետո: Էստոնիայի ազգային հավաքականի կազմում 17 խաղի մասնակցած ֆուտբոլիստն այս անգամ բաց կթողնի նոյեմբերի 14-ին կայանալիք Ալբանիայի ընտրանու դեմ ընկերական հանդիպումը և կլինի երիտասարդական թիմի հետ:

Հիշեցնենք, որ Հայաստան- Էստոնիա մինչև 21 տարեկանների հավաքականների հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 15:00-ին՝ Հանրապետական մարզադաշտում: Տոմսերի արժեքն է 500, 1000 և 2000 դրամ:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->