
Մարիո Բալոտելլին և Դավիդե Սանտոնը
Միլանի «Ինտերի» երիտասարդ ֆուտբոլիստներ Դավիդե Սանտոնը և Մարիո Բալոտելլին արդեն իսկական աստղեր են դարձել: Իտալիայի առաջնությունում և Ա սերիայում այս երիտասարդներն արդեն հասցրել են աչքի ընկնել: Սակայն իսկական աստղ դառնալու համար նրանց պակասում էր միայն դեղին մամուլում հայտնվելը:
ՍուպերՄարիո Բալոտելլիին և Դավիդե Սանտոնին իտալական թերթերը նկատել են իտալական աստղերի ֆաբրիկայի աստղեր Բարբարա Գուեռայի և Կառլա Վելլիի հետ: Իտալացի լրագրողներին մնում է պարզել, թե այս երկու զույգերից ով ում հետ է:

Բարբարա Գուեռա և Կառլա Վելլի
Սանտոնը գրեթե չի հայտնվում «Ինտերի» կազմում, իսկ Բալոտելլին խիստ քննադատության է արժանացել գլխավոր մարզիչ Մոուրինյոյի կողմից: Խաղադաշտից դուրս նրանց կյանքն, անկասկած, շատ ավելի լավ պահերով է լեցուն: Այս ամենի մասին հասարակությանը հայտնի է դարձրել իտալական Chi հրատարակությունը: Նրանց տեսել են Միլանի լավագույն ակումբներից մեկում՝ «Հոլիվուդում»… Մոուրինյոյի աչքից հեռու:
-->






Comments
Powered by Facebook Comments