Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԷՍՏՈՆԻԱՅԻ ԳՐՈՀՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ԵՐԵՎԱՆ ՉԻ ժԱՄԱՆԻ

Սերգեյ Զենյով

Սերգեյ Զենյով

Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Էստոնիայի մինչև 21 տարեկանների հավաքականի և Լվովի «Կարպատների» գրոհների առաջատար Սերգեյ Զենյովը վարակվել է խոզի գրիպով և Երևան չի ժամանի:
Զենյովն իսկապես չի խաղա Երևանում, սակայն Էստոնիայի ֆուտբոլի միության և Լվովի «Կարպատների» պաշտոնական կայքերը հերքել են  որ, Զենյովի՝ հիվանդանոց տեղափոխվելու պատճառը խոզի գրիպն է:
«Էստոնիայի ֆուտբոլի ասոցիացիան ներողություն է խնդրում սխալ տեղեկատվության տարածման համար»,- նշված է Էստոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքում:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.