Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

U-21. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՎԵՐՋԻՆ ՎԱՅՐԿՅԱՆԻՆ ԲԱՑ ԹՈՂԵՑ ՀԱՂԹԱՆԱԿԸ

Գնդակի համար պայքարում են Հրաչ Յագանը և Իգոր Մորոզովը

Գնդակի համար պայքարում են Հրաչ Յագանը և Իգոր Մորոզովը

Ներկայացնում ենք հանդիպման վիճակագրությունը:

Հայաստան

Խաղից դուրս- 3
անկյունային- 6
հարված դարպասին- 5
շեղ հարված- 12
խախտում- 21
դեղին քարտ- 3
կարմիր քարտ- 1

Էստոնիա

Խաղից դուրս- 1
անկյունային- 9
հարված դարպասին- 3
շեղ հարված- 2
խախտում- 19
դեղին քարտ- 3
կարմիր քարտ – 0

Վե՛րջ, 1-1: Հայաստանի հավաքականն ունենալով բացահայտ առավելություն, խաղի վերջին վայրկյաններին ձեռքից բաց թողեց հաղթանակը:

93′ Գոլ, 1-1, խաղի վերջին վայրկյաններին անկյունայինի խաղարկումից հետո էստոնացիները փրկում են հանդիպումը: Արտյոմ Արտյունինը դարձավ գոլի հեղինակ: Ունենալով բազմաթիվ պահեր հայ ֆուտբոլիստնրեը չկարողացան հաղթանակ տանել: Վերջին րոպեին խաղադաշտից հեռացվեց Արտակ Ալեքսանյանը:

92′- Ավելացված ժամանակում լավ հնարավորություն ուներ Գևորգ Բադալյանը: Աջ եզրից Էդգար Մալաքյանը լավ փոխանցում կատարեց, սակայն Բադալյանի հարվածից հետո վստահ խաղաց մրցակցի դարպասապահը:

91′- Հանդիպման հիմնական ժամանակն ավարտված է: Մրցավարն ավելացրել է 3 րոպե:

88′- Վերջին րոպեներն անցնում են Հայաստանի հավաքականի կիսադաշտում: Էստոնացիներն անցել են հախուռն գրոհների: Հայաստանի հավաքականի հակագրոհի ժամանակ Գևորգ Բադալյանի դեմ պայքարում խաղի կանոնները խախտեց մրցակցի պաշտպանը և արժանացավ դեղին քարտի:

85′- Ֆլեմինգ Սերիցլևն օգտագործում է փոփոխություն կատարելու իր վերջին հնարավորությունը: Հայաստանի հավաքականի կազմում առաջին անգամ խաղադաշտ է դուրս գալիս Գևորգ Բադալյանը: Նա փոխարինեց Ալբերտ Թադևոսյանին:

81′- Երկրորդ կեսում առաջին անգամ էստոնացիներն են մեր դարպասի մոտ վտանգավոր պահ ստեղծում: Յուրի Եվդոկիմովի հարվածից հետո Էդգար Հովհաննիսյանը գնդակը դուրս է բերում անկյունային:

78′- Արտակ Ալեքսանյանն է կորցնում դարպասը գրավելու հիանալի հնարավորությունը: Նպաստավոր դիրքից նրա կատարած հարվածը թույլ էր: Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն անչափ շռայլ են և չեն  օգտագործում բազմաթիվ գոլային պահերը:

73′- Յագանի կատարած չափազանց բարձր հարվածից հետո Հայաստանի հավաքականի կազմում տեղի ունեցավ երկրորդ փոփոխությունը: «Փյունիկի» կիսապաշտպան Դավիթ Մանոյանի փոխարեն ասպարեզ դուրս եկավ ևս մեկ փյունիկցի Էդգար Մալաքյանը:

71′- Դավիթ Մանոյանի դեմ խաղի կանոնների խախտման համար Հայաստանի հավաքականը վտանգավոր դիրքում ստացել էր տուգանայինի իրավունք: Լևոն Հայրապետյանի կատարած հարվածից հետո գնդան աննշան շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով:

68′- Հենրիխ Մխիթարյանի հարվածից հետո գնդակը հայտնվում է մրցակցի դարպասում, սակայն մրցավարը խաղից դուրս է արձանագրում: Մինչ դարպասում հայտնվելը գնդակը դիպչել էր Հայաստանի հավաքականի հարձակվողներից մեկին: Հայաստանի հավաքականի առավելությունն ակնհայտ է:

66′- Հենրիխ Մխիթարյանն այս անգամ ձախ եզրում է փայլում: Նա շրջանցեց մրցակցի մի քանի ֆուտբոլիստների, սակայն Ալբերտ Թադևոսյանը չհասավ նրա փոխանցմանը: Երկրպագուները վանկարկում են Հենրիխի անունը:

64′- Հենրիխ Մխիթարյանն այս անգամ աջ թևում է ակտիվություն ցուցաբերում: Մրցակցի պաշտպանները գնդակը դուրս բերեցին անկյունային: Էստոնացիները վերջին փոփոխությունն են կատարում: Իգոր Մորոզովին փոխարինեց Տանել Վոտտին:

63′- Արտակ Ալեքսանյանն է 22-23 մետրից հարվածում դարպասին: Շատ բարձր էր:

60′- Արտակ Եդիգարյանն է զգուշացվում մրցակցին արմունկով հարվածելու համար: Սանդեր Պուրին բժշկական օգնություն է ստանում: Զգուշացվեց նաև Էստոնիայի հավաքականի ֆուտբոլիստ Սլիմ Լուտսը:

57′- Հայաստանի հավաքականը արագ  հակագրոհ կազմակերպեց: Ձախ եզրում Հենրիխ Մխիթարյանը արագությամբ շրջանցեց մրցակցի պաշտպանին և գնդակն ուղարկեց տուգանային հրապարակ, սակայն այնտեղ ոչ-ոք չկար:

56′- Էստոնիայի հավաքականի կազմում տեղի ունեցավ երկրորդ փոփոխությունը. Հենրի Անիերի փոխարեն խաղադաշտ մտավ Յուրի Եվդոկիմովը:

54′- Հիանալի գոլային հնարավորություն բաց թողեց Արտակ Ալեքսանյանը: Մոտ տարածությունից նրա կատարած հարվածը հետ մղեց Ստանիսլավ Պեդոկը:

51′- Անկյունայինի խաղարկումից հետո խառնաշփոթ իրավիճակ էր ստեղծվել Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակում, սակայն վտանգավոր ոչինչ տեղի չունեցավ:

46′- Մեկնարկեց երկրորդ կեսը: Հայաստանի հավաքականի կազմում տեղի է ունեցել մեկ փոփոխություն Մասիս Ոսկանյանի փոխարեն ասպարեզ է դուրս եկել Արտակ Ալեքսանյանը:

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստան

Խաղից դուրս- 2
անկյունային- 5
հարված դարպասին- 3
շեղ հարված- 6
խախտում- 11
դեղին քարտ- 1
կարմիր քարտ-

Էստոնիա

Խաղից դուրս- 0
անկյունային- 4
հարված դարպասին- 2
շեղ հարված- 2
խախտում- 10
դեղին քարտ
կարմիր քարտ

Ավելացված ժամանակում մեր ֆուտբոլիստները վտանագավոր անկյունային խաղարկեցին: Մասիս Ոսկանյանը գնդակը հետ հասցեագրեց, սակայն Արտակ Եդիգարյանի կատարած հարվածը բարձր ստացվեց: Առաջին կեսն ավարտված է: Հայաստանի հավաքականը հաղթում է 1-0 հաշվով: Քիչ անց կներկայացնեք առաջին կեսի վիճակագրական տվյալները:

45′- Առաջին կեսին մրցավարն ավելացրել է ընդամենը մեկ րոպե:

44′- Հենրխ Մխիթարյանը փորձեց կրկնել իր խփած գոլը, սակայն նմանատիպ դիրքից նրա կատարած հարվածն այս անգամ շեղ  ստացվեց:

43′- Խաղակեսիի վերջում հանդիպումը զգալիորեն հանդարտվել է, և խաղն ընթանում է դարպասներից հեռու: Հրաչ Յագանը հայտնվեց հարվածային դիրքում, սակայն եզրային մրցավարը խաղից դուրս արձանագրեց:

37′ – Ալբերտ Թադևոսյանն է կենտրոնով հիանալի անհատական անցում կատարում, սակայն մրցակցի պաշտպան Արտյունինը գնդակը սահանկումով դուրս բերեց անկյունային: Անկյունայինի խաղարկումից հետո Հրաչ Յագանը հարված կատարեց դարպասին, բայց չափազանց բարձր ստացվեց:

30′- Հայաստանի հավաքականը առաջին անգամ լավ գրոհ կազմակերպեց աջ եզրից: Գնդակը լավ խաղարկեցին Մասիս Ոսկանյանը և Արտակ Եդիգարյանը: Վերջինի փոխանցումից հետո Ալբերտ Թադևոսյանը բարձր հարվածեց: Էստոնիայի հավաքականի կազմում տեղի ունեցավ առաջին փոփոխությունը: Անդրեյ Վեիսին փոխարինեց Տանել Վոտտին:

27′- Խփած գոլից հետո Հանրապետական մարզադաշտում սկսել է անձրև տեղալ: Դրա հետ միասին ակտիվացել է նաև խաղը:

24′ – ԳՈՈՈՈՈՈՈԼ- Հենրիխ Մխիթարյանը կենտրոնում կատարած անհատական անցումից հետո մոտ 20 մետրից կատարած գեղեցիկ հարվածով բացում է հաշիվը:
23′ -  Սանդեր Պուրիին միայնակ էին թողել մեր թիմի պաշտպաններրը,  նա գրեթե մեն մենակ էր դուրս գալիս, սակայն Արտաշես Առաքելյանը հասավ նրա ետևից և կասեցրեց նրա առաջխաղացումը:

21′- Առաջին հարվածը Էստոնիայի հավաքականի դարպասին: Կրկին Յագանը, կրկին ձախից: Մրցակցի դարպասապահը վստահորեն ֆիքսեց գնդակը:

20′- Լևոն Հայրապետյանը ձախ եզրում լավ անցում կատարեց, սակայն ևս մեկ անգամ պետք է արձանագրել, որ մեր հարձակվողները չկարողացան եզրափակել այդ փոխանցումը: Այս անգամ մրցակցի տուգանայինում շատ էին մրցակցի պաշտպանները:

19′- Ձախ եզրում կրկին ակտիվ էր Հրաչ Յագանը, սակայն նրա փոխանցմանը կրկին չհասավ Ալբերտ Թադևոսյանը, մեկ րոպե անց էստոնացիները անկյունայինի իրավունք ստացան, սակայն վտանգավոր ոչինչ տեղի չունեցավ:

13′- Էինո Պուրին մոտ 25 մետրից վտանգավոր հարված կատարեց տուգանայինից: Կրկին Էդգար Հովհաննիսյանը գնդակը դուրս բերեց անկյունային:

10′- Մեկ անկյունային և վտանգավոր դիրքում մեկ տուգանային: Այս անգամ Հայաստանի հավաքականի դարպասի մոտ: Տուգանայինի խաղարկումից հետո Էդգար Հովհաննիսյանը դուրս բերեց անկյունային:

7′ Գնդակը Էստոնիայի հավաքականի տուգանային հրապարկում է: Հայ ֆուտբոլիստները անկյունայինի, ապա՝ վտանգավոր դիրքում տուգանայանի իրավունք ստացան, սակայն ոչինչ չկարողացան քաղել այդ հնարավորություններից:

3՛ Հարձակման ձախ եզրում խաղացող Հրաչ Յագանը ներխուժեց մրցակցի տուգանային  հրապարակ: Նրա կատարած սուր փոխանցումը մեր հարձակվողներից ոչ ոք չկարողացավ եզրափակել: Հայաստանի հավաքականը հենց մեկնարկում ռեալ գոլային պահ կորցրեց:

1՛ Հանդիպումը սկսված է

Մրցավարական բրիգադը Ռուսաստանից է: Մրցավար՝ Իգոր Եգորով, մրցվարի օգնականներ՝ Վլադիսլան Խոդեև և Իլիա Բարիշնիկով: Արդեն հնչեցին երկու երկրների ազգային օրհներգերը և հանդիպումը շուտով կմեկնարկի:

Ֆուտբոլասերները շատ չեն Հանրապետական մարզադաշտում: Հանդիսականների հիմնական մասը հավաքվել է արևելյան տրիբունայում: Հայ ֆուտբոլասերները շարունակում են իրենց պաստառային ակցիաները: Այս անգամ նրանք արդեն բարձրացրել են «Ս. Մարկարյան+ Խ. Պողոսյան- ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼԻՆ» գրությամբ պաստառը: Հասկանալի է, որ խոսքը Հարավային Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների՝ մարզիչ Սերխիո Մարգարյանի և «Նյուելս Օլդ Բոյսի» հարձակվող Խոակին Բողոսյանի մասին է… հանդիպման մեկնարկին մնում է 15 րոպե:

Հայաստանի Հավաքականի մեկնարկային կազմում ուշագրավ է այն, որ նույնիսկ պահեստայինների թվում չկա Հովհաննես Գոհարյանը, իսկ Էստոնացիների կազմում մեզ համար կարող է հետաքրքիր լինել միայն այն, որ էստոնացիները կրում են համարների դասական հերթականությամբ մարզաշապիկներ:

TF-ը սկսում է իր ուղիղ տեքստային հեռարձակումը Հանրապետական մարզադաշտից: 15:00-ին կմեկնարկի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան- Էստոնիա հանդիպումը: Ներկայացնում ենք թիմերի մեկնարկային կազմերը:
ՀԱՅԱՍՏԱՆ- 1.Էդվարդ Հովհաննիսյան, 17.Արտակ Եդիգարյան, 3.Արտաշես Առաքելյան, 15.Արթուր Յուսպաշյան, 8.Լևոն Հայրապետյան, 4.Մասիս Ոսկանյան, 6.Կառլեն Մկրտչյան, 10.Դավիթ Մանոյան, 2.Հիրաչ Յագան, 18.Հենրիխ Մխիթարյան, 11.Ալբերտ Թադևոսյան:
Պահեստայիններ: 12.Արմեն Ֆիշյան, 7.Արտակ Դաշյան, 5.Արտակ Անդրիկյան, 16.Գևորգ Բադալյան, 9.Էդգար Մալաքյան, 13.Արտակ Ալեքսանյան, 14.Գրիշա Խաչատրյան:
ԷՍՏՈՆԻԱ- 1.Ստանիսլավ Պեդոկ, 2.Անդրեյ Վեիս, 3.Տաիյո Տենիստե, 4.Իգոր Մորոզով, 5.Արտյոմ Արտյունին, 6.Էլնո Պուրի, 7.Սանդեր Պուրի, 8.Սլիմ Լուտս, 9.Ռաունո Ալլիկու, 10.Անդրե Ֆրոլով, 11.Հենրի Անիեր:
Պահեստայիններ: 13.Ալան Վենստել, 14.Արմանդ Նարիս, 15.Կեն Կալլեստե, 16.Տանել Վոտտի, 17.Սերգեյ Մոսնիկով, 18.Յուրի Եվդոկիմով:
Արտյոմ Դմիտրև:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.