
Ռոբբին վան Պերսի
Հոլանդիայի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Ռոբին վան Պերսին Իտալիայի հավաքականի դեմ ընկերական խաղում ստացած վնասվածքի պատճառով վեց շաբաթով շարքից դուրս է եկել: Նա իտալացիների դեմ խաղում փոխարինվել էր 15-րդ րոպեին, երբ նրա դեմ պայքարում կոպիտ խաղաց Ջորջո Կյելլինին:
«Ըստ կանխատեսումների ես չեմ կարողանա խաղադաշտ դուրս գալ չորսից վեց շաբաթ,- ասել է վան Պերսին:
Հիշեցնենք, որ «Արսենալի» կազմում անցկացրած վերջին 11 խաղերում հոլանդացին դարձել է 8 գոլի հեղինակ: «Արսենալն» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն «Չելսիին»: «Արսենալը» «Չելսիին» կհյուրընկալի նոյեմբերի 29-ին:
-->







Comments
Powered by Facebook Comments