
Հենրիխ Մխիթարյանը Էստոնիայի երիտասարդական հավաքականի դեմ հանդիպման ընթացքում
Նոյեմբերի 17-ին Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը կհյուրընկալի իր իռլանդացի հասակա-կիցներին: Այս հանդիպումով կեզրափակվի ֆուտբոլային մրցաշրջանը Հայաստանում: Անմիջապես մարզադաշտից վերջին անգամ ֆուտբոլ դիտելու արժեքը Էստոնիայի երիտասարդական հավաքականի հետ հանդիպման համեմատ անփոփոխ է. տոմսերի արժեքը սահմանվել է 500 (հյուսիսային և հարվային տրիբունաներ), 1000 (արևելյան տրիբունա) և 2000 դրամ (արևմտյան տրիբունա):
Հիշեցնենք, Հանրապետական մարզադաշտում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի հանդիպումը կմեկնարկի 15:00-ին:





