
ՀԱՄՈԶԻՉ ՀԱՂԹԱՆԱԿ
2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի երիտասարդական հավաքականը հիանալի հաղթանակ տարավ իր իռլանդացի հասակիցների նկատմամբ: 2009թ. մրցաշրջանի վերջին խաղում Հենրիխ Մխիթարյանը և ընկերները 4-1 հաշվով առավելությամբ հասան Բրիտանիայից ժամանած ֆուտբոլիստների նկատմամբ: Մինչ այս խաղը մեր ընտրական խմբում ընդգրկված հավաքականներից միայն Հայաստանն ու Իռլանդիան էին, որ չէին ճաշակել հաղթանակի քաղցրությունը: Եվ ահա հայ ֆուտբոլիստերն ավելի քան համոզիչ հաղթանակ տարան:
ՀԵՆՈ-ԳՈ՜Լ
Հենրիխ Մխիթարյանի հեթ-տրիկը և Հովհաննես Գոհարյանի հեռու տարածությունից մրցակցի դարպասի վերին անկյունն ուղարկած գնդակը հիանալի վերջակետ դարձան այս մրցաշրջանի համար: Այս անգամ երիտասարդական հավաքականի խաղերի օրերին ազգային հավաքականը խաղ չէր անցկացնում, ինչը այս երկու ֆուտբոլիստները երկարատև ընդմիջումից հետո հնարավրություն ստացան միասին խաղալ երիտասարդական հավաքականում և ստացվեց այս հիանալի արդյունքը: Թեև գոլերը գրանցվեցին միայն այս երկու ֆուտբոլիստների հաշվին, սակայն պետք է արձանագրել, որ լավ խաղաց ամբողջ թիմը և հաղթանակը տրվեց հենց թիմային լավ կազմակերպված խաղի շնորհիվ: 
ՖԼԵՄԻՆԳԸ ՎԵՐՋԱՊԵՍ ԵՐՋԱՆԻԿ է
Հյուրերի գլխավոր մարզիչ Դոնալդ Գիվենսը չներկայացավ հետխաղյա ասուլիսին, իսկ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆլեմինգ Սերիցլևը շնորհակալություն հայտնեց իր տղաներին լավ խաղի համար և նշեց, որ վերջապես թիմը սկսում է խաղալ այնպես ինչպես ինքն է ցանկանում: «Մենք շատ անհաջող սկիզբ ունեցանք այս շրջափուլում: Վերջին երեք հանդիպումներում խաղացինք այն խաղաոճով, որը ես ցանկանում եմ: Ես շատ երջանիկ եմ»:
Հայաստանի երիտասարդական հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի 2010-ի մարտի 2-ին՝ Իռլանդիայի հավաքականի հարկի տակ:






Ապրեն տղաները..բայց շատ աշխատանք է պետք հետագա խաղերում հաղթանակի հասնելու համար…
Շնորհաւորութիւններ Հայաստանի երիտասարդ Ֆութպոլիստներուն: Մեր յոյսն է որ այս խումբ մնայ միասին եւ ապագային այս մակարդակով աւարտէ մնացեալ մրցումները: