
Դոն Գիվենսը վիճում է Հայաստան- Իռլանդիա հանդիպման մրցավարների հետ:
Իռլանդիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Դոն Գիվենսը երեկ տեղի ունեցած Հայաստանի հավաքականի դեմ խաղից հետո չներկայացավ հայ լրագրողների հետ հանդիպմանը, սակայն նա իր տպավորություններով կիսվել է իռլանդական «Ինդեփենդենթ» պարբերականի հետ: «Սա ամենավատ հանդիպումն էր, որը ես երբևէ անցկացրել եմ նման ցածր վարկանիշ ունեցող հավաքականի հետ: Ես կդիտեմ հանդիպման տեսագրությունը, որպեսզի տեսնեմ, թե որ պահին սխալ գնաց ամեն ինչ: ֆուտբոլիստները նույնպես պետք է նայեն և տեսնեն իրենց սխալները»,- ասել է Գիվենսը:
Ըստ Դոն Գիվենսի խոսքերի անհնար է խոսքերով փոխանցել այն հիասթափությունը, որը նա զգացել է թիմի ցույց տված խաղի հետ կապված. «Ես գիտեի, որ հիմնական կազմի յոթ ֆուտբոլիստներ բացակայում էին այս խաղում, սակայն ես չէի սպասում, որ նրանց փոխարինող ֆուտբոլիստներն այսքան վատ կխաղային»,- եզրափակել է իռլանդացիների գլխավոր մարզիչը:





