Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՏԱՐՎԻ 10 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Football_Federation_Armenia

2009թ. ֆուտբոլային մրցաշրջանն ավարտված է, հայտնի են բոլոր մրցանակակիրները և մնում է միայն որոշել, թե ով ավարտված մրցաշրջանի արդյունքներով կճանաչվի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Այս անգամ ՀՖՖ-ն լավագույնի ընտրության հարցում մի քանի նորամուծություններ է կատարել: Առաջինն այն է, որ լավագույն ֆուտբոլիստը կորոշվի ՀՖՖ կողմից առաջադրված 10 թեկնածուների միջև: Բացի այդ, քվեարկության իրավունք են ստացել ՀՖՖ գործկոմի անդամները, իսկ ակումբների մարզչական շտաբի փոխարեն այս տարի կքվեարկեն թիմերի ավագները, որոնք, չեն կարող նշել իրենց ակումբը ներկայացնող թեկնածուի անունը: Միավորների հաշվարկի ժամանակ առաջին տեղում նշված թեկնածուն կստանա 5 միավոր, երկրորդում նշվածը՝ 3, իսկ երրորդում տեղում նշված թեկնածուն 1 միավոր:
Քվեարկության վերջնաժամկետը նոյեմբերի 30-ն է:
Հայաստանի 2009թ. «Լավագույն ֆուտբոլիստի» մրցանակի համար առաջադրված են հետևյալ թեկնածուները.

1. Արտյոմ Ադամյան («Ուլիս»)
2. Արտակ Գրիգորյան («Արարատ»)
3. Արտակ Դաշյան («Բանանց»)
4. Էդնեյ Դե Օլիվեյրա («Միկա»)
5. Սարգիս Հովսեփյան («Փյունիկ»)
6. Դավիթ Մանոյան («Փյունիկ»)
7. Հենրիխ Մխիթարյան («Փյունիկ», «Մետալուրգ» Դ. Ուկրաինա)
8. Հրայր Մկոյան («Ուլիս»)
9. Ուլիսես Մոնտենեգրո («Միկա»)
10.Արթուր Քոչարյան («Ուլիս»)

Comments

Powered by Facebook Comments



-->

Reader Feedback

One Response to “ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՏԱՐՎԻ 10 ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՋԵՎ

  1. Mher says:

    Իհարկե ………. Հենրիխ Մխիթարյան

Leave a Reply

You must be logged in to post a comment.