
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի հարձակվող Մարիո Գավրանովիչը տոնում է Վրաստանի հավաքականի դարպասը խփած գոլը:
Հոկտեմբերի 18-ին տեղի ունեցան Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության ընտրական փուլի երկորդ ընտրական խմբի ևս երկու հանդիպումներ: Թուրքական Ռիզե քաղաքում կայացած Թուրքիա- Էստոնիա խաղում գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի, ինչը Շվեյցարիայի երիտասարդական հավաքականին հնարավորություն տվեց առաջ պոկվել իր հետապնդողներից: Շվեյցարացիները Լուգանոյում Մարիո Գավրանովիչի խփած միակ գոլի շնորհիվ առավելության հասան Վրաստանի հավաքականի նկատմամբ:
Այս պահին երկրորդ խմբի մրցաշարյին աղյուսակը հետևյալ տեսքն ունի.
1. Շվեյցարիա 7 16
2. Թուրքիա 6 10
3. Էստոնիա 6 9
4. Վրաստան 5 5
5. Հայաստան 6 4
6. Իռլանդիա 6 4





