Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ԵՎՐՈ-2012. ՀԱՅԱՍՏԱՆԸ 5-ՐԴ ԶԱՄԲՅՈՒՂՈՒՄ է

DRAWՀրապարակվել է վերջին երեք ընտրական մրցաշարերի արդյունքներով ՈՒԵՖԱ-ի կողմից կազմված հավաքականների նոր վարկանիշայից ցուցակը: 2010-ի փետրվարի 7-ին Վարշավայում կայանալիք վիճակահանության ժամանակ թիմերը զամբյուղների կբաշխվեն հենց այս վարկանիշի միջոցով: Հայաստանի հավաքականն այս ցուցակում զբաղեցնում է 45-րդ հորիզոնականը, ինչը նշանակում է, որ մեր ընտրանին կլինի նախավերջին զամբյուղում: Թիմերը կբաժանվեն 9 խմբի, որոնցից վեցում կլինեն վեցական, իսկ երեքում՝ հինգական հավաքականներ:
Հայաստանի հավաքականն այս ընտրական փուլում հաստատ չի հանդիպի նույն՝ հինգերրորդ զամբյուղում հայտնված Մոնտենեգրոյի, Ալբանիայի, Էստոնիայի, Վրաստանի, Մոլդովայի, Իսլանդիայի, Ղազախստանի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ:

Եվրո-2012-ի վիճակահանության զամբյուղները.

1-ին զամբյուղ. Իսպանիա, Գերմանիա, Հոլանդիա, Իտալիա, Անգլիա, Խորվաթիա, Պորտուգալիա, Ռուսաստան:
2-րդ զամբյուղ. Հունաստան, Չեխիա, Շվեդիա, Շվեյցարիա, Սերբիա, Թուրքիա, Դանիա, Սլովակիա, Ռումինիա:
3-րդ զամբյուղ. Իսրայել, Բուլղարիա, Ֆինլանդիա, Նորվեգիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Հյուսիսային Իռլանդիա, Ավստրիա, Բոսնիա և Հերցեգովինա:
4-րդ զամբյուղ. Սլովենիա, Լատվիա, Հունգարիա, Լիտվա, Բելառուս, Բելգիա, Ուելս, Մակեդոնիա, Կիպրոս:
5-րդ զամբյուղ. Մոնտենեգրո, Ալբանիա, Էստոնիա, Վրաստան, Մոլդովա, Իսլանդիա, Հայաստան, Ղազախստան, Լիխտենշտեյն:
6-րդ զամբյուղ. Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Մալթա, Ֆարերյան կղզիներ, Անդորրա, Սան Մարինո:

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->