
Սերխիո Մարկարյան
Նոյեմբերի 20-ին ՀՖՖ շտաբ բնակարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի սկզբում, TF-ի թղթակցի` հավաքականի գլխավոր մարզչի թեկնածուների մասին հարցին պատասխանելիս, Ռուբեն Հայրապետյանը կոնկրետ անուններ չտվեց և ասաց հետևյալը. «Ձեր ինչի՞ն է պետք հավաքականի մարզչի թեկնածուների ցուցակը, եթե հիմա բանակցություններ են ընթանում մի շարք մարզիչների հետ: Միգուցե նստեք իմ կողքը և մասնակցեք բանակցությունների՞ն: Այժմ բանակցում ենք մի շարք թեկնածուների հետ, որպեսզի Հայաստան հրավիրենք լավագույններից լավագույնին և հերթական անգամ չսխալվենք»:
Այս ամենից հետո, Ռուբեն Հայրապետյանն ասուլիսի վերջում զարմանք արտահայտեց, թե ինչու՞ ոչ-ոք հարց չի տալիս Սերխիո Մարկարյանի վերաբերյալ և ասաց, որ նրան Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնելու առաջարկ է արվել. «Ես արդեն երրորդ անգամ առաջարկ եմ անում Սերխիո Մարկարյանին: Մինչ այս, 2002-ին և 2004-ին էլ էի նրան առաջարկել դառնալ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ: Մարկարյանը մինչև դեկտեմբերի 10-ը ժամանակ ունի Հայաստանի հավաքականը գլխավորելու համար»,- հայտարարեց Ռուբեն Հայրապետյանը: ՀՖՖ նախագահը ցանկություն հայտնեց, որ Մարկարյանն ընդունի այդ առաջարկը և գլխավորի Հայաստանի հավաքականը. «Բանակցություններ եղել են, և նրան բավական լավ առաջարկ է արվել և՛ ֆինանսական, և՛ պայմանների առումով»,- ավելացրեց Ռուբեն Հայրապետյանը:
Բացի այդ Ռուբեն Հայրապետյանը նշեց, որ բանակցություններ են ընթանում մի շարք այլ մասնագետների հետ` լավագույն տարբերակն ընտրելու համար:
Հիշեցնենք, որ 65-ամյա Սերխիո Մարկարյանը որպես գլխավոր մարզիչ դարձել է Պարագվայի, Պերուի և Չիլիի չեմպիոն, 1999-ից 2002-ը գլխավորել է Պարագվայի ազգային հավաքականը, իսկ 2002-ից 2004-ը հունական «Պանատինաիկոս» ակումբը:
-->






husanq vor amen inch barehajogh @ntacq kstana, aysinqn te nra gal@ u te na incheri karoxe hasnel havaqakani het..