Նոյեմբերի 20-ին Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնեց Ֆինլանդիա, որտեղ նոյեմբերի 21-ին կանցկացնի 2011թ. կանանց Աշխարհի գավաթի ընտրական հանդիպումը Ֆինլանդիայի հավաքականի հետ: Այնուհետև թիմը կմեկնի Իտալիա, որտեղ նոյեմբերի 25-ին նույն մրցաշարի շրջանակներում կհանդիպի իտալուհիների հետ:
Հայաստանի կանանց ազգային հավաքականի մարչական շտաբը` Սամվել Ադամյանի գլխավորությամբ հրավիրել է հավաքական հետևյալ ֆուտբոլիստների`
Դարպասապահներ`
Կարապետյան Աննա («Քոլեջ»)
Գրիգորյան Թագուհի («Բանանց»)
Պաշտպաններ`
Խաչատրյան Արմինե («Բանանց»)
Սայադյան Սյուզաննա («Քոլեջ»)
Ղուկասյան Անի («Ֆուրման»)
Խաչատրյան Ալիսա («Քոլեջ»)
Կարապետյան Մարինե («Քոլեջ»)
Շահինյան Սոնա («Բանանց»)
Կիսապաշտպաններ`
Մանգասարյան Քրիստինե («Բանանց»)
Կարապետյան Լիլիթ («Բանանց»)
Հովհաննիսյան Լուսինե («Քոլեջ»)
Խանզատյան Վարդինե («Բանանց»)
Հակոբյան Քրիստինե («Բանանց»)
Ստեփանյան Մարիամ («Բանանց»)
Հարձակվողներ`
Դավթյան Էլեոնորա («Բանանց»)
Ալեքսանյան Քրիստինե («Հոմենմեն», Լիբանան)
Կոստանյան Գայանե («Հոմենմեն», Լիբանան)
ՀՖՖ մամուլի քարտուղարություն





