Ֆուտբոլի Հայաստանի կանանց հավաքականը հերթական խոշոր հաշվով պարտություն կրեց ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի որակավորման փուլի շրջանակներում: Հելսինկիի «Ֆիննաիր» մարզադաշտում մեր աղջիկները 7-0 հաշվով զիջեցին Ֆինլանդիայի ազգային թիմին: Չորրորդ անընդմեջ պարտությունից հետո Հայաստանի կանանց հավաքականի խփած և բաց թողած գնդակների տարբերությունը դարձավ 1-24:
Հաջորդ հանդիպումը Սամվել Ադամյանի սաները կանցկացնեն ընդամենը չորս օր անց: Նոյեմբերի 25-ին իտալական փոքրիկ Ֆրանկավիլլա-ալ-Մարե քաղաքում Հայաստանի հավաքականը կհյուրընկալվի իտալուհիների կողմից:
Sunday August 1st 2010
ARM
-->





