Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի գրասենյակի տարածած հաղորդագրությունը

AAA

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը տարածած հաղորդագրության մեջ տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարություններին։

«Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում։ Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ։ Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում։ Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը։ Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնակապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին»։

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.