
Դևիդ Բեքհեմ
MLS լիգայի կոմիսար Դոն Հարբերը հաստատել է, որ Դևիդ Բեքհեմը մտադիր է ամերիկյան ֆուտբոլային ակումբ ձեռք բերել: 34-ամյա ֆուտբոլիստը վերջերս հայտարարել էր, որ պատրաստ է ապագայում ձառնալ ամերիկյան լիգայի ֆուտբոլային ակումբի սեփականատեր:
Այս պահին MLS-ում ընդգրկված կա 15 թիմ: 2010-ին նրանց կմիանա Ֆիլադելֆիան ներկայացնող ակումբ, իսկ 2011-ին՝ Պորտլենդը և Վանկուվերը: Մոնրեալը կարող է դառնալ լիգայի 19-րդ թիմը:
«Դևիդը հնարավորություն ունի դառնալ 20-րդ ակումբի սեփականատերը: Սակայն այդ տաբերակը կարող է իրագործվել միայն 2011-ից հետո: Կամ միայն, երբ նա հրաժեշտ կտա գործնական ֆուտբոլին: Այնպես որ մենք դեռ որոշ ժամանակ ունենք, որպեսզի հասկանանք նրա մտադրությունների լրջությունը»,- ասել է Գարբերը:
-->






Comments
Powered by Facebook Comments