Նոյեմբերի 25-ին, ժամը 18:30 «Միկա» մարզական համալիրում կկայանա «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» լրատվամիջոցների մինի ֆուտբոլի 3-րդ մրցաշարի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:
Մրցաշարը կազմակերպել էին «Հույսի կամուրջ» և «Առաքելություն Արևելք» կազմակերպությունները, հաշմանդամ մարդկանց համար հավասար հնարավորությունների ապահովման գաղափարը քարոզելու համար:
Նոյեմբերի 13-ից 23-ը մինի ֆուտբոլի մրցաշարին մասնակցեց 9 թիմ` «Մեդիամաքս», «Հանրային հեռուստաընկերություն», «Երկիր մեդիա», «Չորրորդ իշխանություն», «Արևածաղիկ», «Թերթ.am», «Արմենպրես», «Տոտալ ֆուտբոլ» և «Շախմատ»:
Արդեն 3-րդ տարին մինի ֆուտբոլի մրցումները կազմակերպվեցին ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի աջակցությամբ. բոլոր խաղերն անշահախնդրորեն սպասարկեցին բարձրակարգ մրցավարներ: Մրցաշարին աջակցեց նաև «Կոկա-Կոլա» ՀԲՔ Արմենիա ընկերությունը: Բժշկական սպասարկումն ապահովեց ԵՊԲՀ-ն: Այս տարի մրցաշարին աջակցեցին «ՎիվաՍելլ» ՄՏՍ-ի աշխատակազմի անդամները. նրանց նախաձեռնած դրամահավաքի միջոցով ձեռք բերվեց նաև «Արևածաղիկ» թիմի մարզահագուստը:
Մրցանակաբաշխության օրը մինչ գավաթների հանձնումը հաղթող թիմն ընկերական խաղ կանցկացնի «Կոկա-Կոլա» թիմի հետ:
Գավաթներ կշնորհվերն 3 մրցանակային տեղերը զբաղեցրած թիմերին: Հատուկ մրցանակ է սահմանված «Ֆուտբոլը` հանուն հավասար հնարավորությունների» մինի ֆուտբոլի մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողին:
Ֆինանսական աջակցությունը` Դանիայի միջազգային զարգացման գործակալության:






