Ուկրաինական հեղինակավոր football.ua ինտերնետ պորտալը Դոնեցկի «Մետալուրգի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի խորհրդանշական հավաքականում. «Ընդհանրապես «Արսենալի» դեմ խաղում դժվար է որևէ մեկին առանձնացնելը, քանի որ դոնեցկյան ակումբի բոլոր ֆուտբոլիստներն էլ լավ գործեցին: Մխիթարյանը բոլորից շատ է արժանի գոնե հանդիպման վերջում խփած իր հիանալի գոլի շնորհիվ»,- նշված է ուկրաինական կայքում:
-->






Comments
Powered by Facebook Comments