
Եղիա Յավրույանը Բելգիայի ընտրանու դեմ հաղթական խաղի ընթացքում
Հայաստանի հավաքականի հարձակվող Եղիա Յավրույանը մեղադրվում է ազարտային խաղերում հրապուրվելու մեջ և շուտով ընդհանրապես կլքի Թել-Ավիվի «Մաքքաբին»: Այս մասին տեղեկացնում է իսրայելական IzRus ինտերնետ- պորտալը:
Եղիան լավ էր մեկնարկել Իսրայելի ընթացիկ առաջնությունում և դարձել էր գոլերի հեղինակ, սակայն վերջին շրջանում նա մնում է պահեստայինների նստարանին: Ըստ «Գաարեց» իսրայելական թերթի տվյալների, դրա պատճառն այն է, որ ֆուտբոլիստը մասնակցում է ազարտային խաղերի, որոնք արգելված են Իսրայելում: Ակումբի ղեկավարությանը հայտնի է դարձել, որ դրանց պատճառով Յավրույանը մեծ պարտքերի մեջ է հայտնվել:
Արդյունքում որոշում է կայացվել հայ ֆուտբոլիստին թույլ չտալ մասնակցել հետագա հանդիպումներին, նրան արժանի փոխարինող գտնելու պայմանով: Ըստ թերթի տվյալների, Յավրույանն արդեն հունվարին կլքի «Մաքքաբին»:
Ընկերների հետ զրույցում նա հերքում է այդ մեղադրանքները. «Այս ամենը հիմարություն է: Չեմ ուզում տարածվել այդ մասին: Ինձ հանել են, որովհետև թուլացել եմ,- նշել է 28 ամյա ֆուտբոլիստը,- սակայն, եթե պատճառն այն է, ինչի մասին նրանք խոսում են, ապա թող հունվարին ազատեն ինձ»:
Սակայն ըստ Յավրույանի թիմակիցների՝ պաշտպան Իգոր Տոմասիչի և կիսապաշտպան Անդրեյ Կոմաչի, ավելի ցավագին նա ընդունել է Հայաստանի հավաքականի կազմում խաղալու մերժումը, այն բանից հետո, երբ նա մինչ այդ համաձայնել էր խաղալ Մոլդովայի եմ ընկերական խաղին. «Հայերը հպարտ ազգ են,- բացատրել է Յավրույանի ընկերներից մեկը,- այն որ նա չի խաղում իր հավաքականի կազմում, որը գտնվում է աշխարհում 100-րդ տեղում, մեծ նվաստացում է: Նրա համար դա շատ ավելի դժվար է, քան «Մաքքաբիի» պահեստայինների նստարանին մնալը:





