Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ՅԱԳԱՆԸ ԼՈՆԴՈՆՈՒՄ Է

«Ստանդարդի» մարզումը Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում

«Ստանդարդի» մարզումը Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հրաչ Յագանն այժմ գնվում է Լոնդոնում և իր ակումբի՝ Լիեժի «Ստանդարդի» կազմում նախապատրաստվում է այսօր երեկոյան կայանալիք «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի մրցավեճին: Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում հայտավորված միակ հայ ֆուտբոլիստը դեռևս հնարավորություն չի ունեցել իր ակումբի կազմում մասնակել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին: Այս երեկո Հրաչը կլինի «Ստանդարդի» պահեստայինների նստարանին, սակայն արդյոք կհայտնվի՞ «Էմիրեյթսի» խաղադաշտում, թե ոչ, կախված է միայն թիմի գլխավոր մարզիչ Լասլո Բոլոնիից:
Հիշեցնենք, որ Բելգիայի չեմպիոն Լիեժի «Ստանդարդը» ընդգրկված է Չեմպիոնների լիգայի H խմբում և դեռևս պահպանում է հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը:

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.