Armenian Football Weekly Magazine – Version 2.3 BETA
Sunday August 1st 2010
ARM

ՆՈՐ ՍԿԱՆԴԱԼ ԻՏԱԼԱԿԱՆ ՖՈՒՏԲՈԼՈՒՄ

scandal italiaՆոր սկանդալ է բռնկվել իտալական ֆուտբոլում: Ձերբակալվել է իտալական երրորդ դիվիզիոնի հետնապահ «Պոտենցա» ակումբի նախատահ Ջուզեպպե Պոստիլյոնեն: Նա և ևս ութ հոգի մեղադրվում են մաֆիայի հետ կապերի և բուքմեյքերական գրասենյակների հետ կապված մարզական խարդախությունների մեջ:
Պոստիլյոնեն և իր համախոհները մեղադրվում են նախապես խաղերի հաշիվն իմանալու և դրանց վրա խաղադրույք կատարելու մեջ: Խոսքը գնում է B սերիայի մեկ և C սերիայի 6-7 խաղերի մասին:
Ոստիկանության ներկայացուցիչները հետաքննություն են սկել դեռևս 2007-ին: Ըստ նրանց խոսքերի, այժմ ուշադրության կենտրոնում է 2008-ի ապրիլի 26-ին կայացած B սերիայի «Լեչչե»- «Ռավեննա» խաղը (3-1): Այդ խաղի վրա կատարած խաղադրույքներով Պոստելյոնեն մոտ 86 հազար եվրո է շահել:
Նախորդ շաբաթվա ընթացքում պայմանավորված խաղերի հետ կապված ձերբակալություններ էր կատարել Գերմանիայի ոստիկանությունը: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հաղորդել էր 9 տարբեր երկրներում մոտ 200 կասկածելի խաղերի մասին:
Այս երկու սկանդալների հետ կապված նոյեմբերի 25-ին ՈՒԵՖԱ-ն արտահերթ նիստ կանցկացնի:

YouTube Preview Image

Leave a Reply

You must be logged in to post a comment.

-->