«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիլոն հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ մրցավեճում Լիոնել Մեսսիի մասնակցության մասին որոշումը կկայացնի հանդիպումից անմիջապես առաջ: Հիշեցնենք, որ արգենտինացին մկանային վնասվածք էր ստացել «Ատլետիկ» Բիլբաոյի հետ Իսպանիայի առաջնության նախորդ տուրի խաղում և ստիպված էր փոխարինվել : Գվարդիոլան ասել է, որ ցանկանում է Մեսսիին ընդգրկել «Ինտերի» դեմ խաղի մեկնարկային կազմում, սակայն դա կախված կլինի բժշկի որոշումից: Բացի այդ կատալոնացիների մարզիչն ավելացրել է, որ Զլատան Իբրահիմովիչը կարող է չհասցնել վերականգնվել ստացած ծնկի վնասվածքից: Նրա մասնակցությունը նույնպես կհաստատվի երեքշաբթի երեկոյան կայանալիք խաղից անմիջապես առաջ:
-->






Comments
Powered by Facebook Comments