Նոյեմբերի 25-ին շվեյցարական Նիոն քաղաքում տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի արատահերթ նիստը՝ կապված ավելի քան 40 կասկածելի խաղերի հետ: Հիշեցնենք, որ շատերի կողմից սա համարվում է ֆուտբոլի պատմության խոշորագույն կոռուպցիոն սկանդալը: Նիստի արդյունքում հրապարակվել է մի ցուցակ, որը բաղկացած է 7 խաղից: Այդ ցուցակում բացակայում է Եվրոպա լիգայի որակավորման փուլի ՆԱԿ- «Գանձասար» խաղը, որն ընդգրկված էր ՈՒԵՖԱ-ի կողմից կասկածելի համարվածների ընդլայնված ցուցակում: ՈՒԵՖԱ-ն կշարունակի ուսումնասիրել այս յոթ խաղերի հետ կապված մանրամասները: Հետաքրքիր է, որ մեղադրվող ակումբների թվում է սլովենական «Լյուբլյանան», իսկ կասկածելի է համարվում Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի «Լյուբլյանա»- «Մետալուրգ» Դոնեցկ հանդիպումը: Այս խաղում «Մետալուրգը» հաղթանակ էր տարել 0-3 հաշվով, իսկ Հենրիխ Մխիթարյանը դարձել էր իր թիմի գոլերից մեկի հեղինակը:
Նիստի արդյունքում ընդունվել է 7 կետից բաղկացած հռչակագիր, որտեղ նշված կոռուպցիայի դեմ պայքարի հետագա քայլերի մասին:
Wednesday March 10th 2010
ARM
-->






