
Էդգար Մանուչարյան
Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Մանուչարյանը հարցազրույց է տվել Goal.com-ի հոլանդական տարբերակին: Ամստերդամի «Այաքսի» ֆուտբոլիստը, որը վարձավճարով հանդես է գալիս Հոլանդիայի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Հարլեմ» ակումբում, հեղինակավոր կայքի խնդրանքով կանխատեսել է «Յուպիլեր լիգայի» հաջորդ տուրի արդյունքները: Մրցաշարային աղյուսակի 19-րդ հորիզոնականում ընթացող «Հարլեմը» այսօր երեկոյան պետք է մրցի 3-րդ տեղում գտնվող «Դե Գրաֆսհապի» հետ: Ըստ էդգարի, այդ խաղում ոչ-ոքի կգրանցվի. «Լավ թիմերի հետ միշտ ավելի հաճելի է խաղալը: Ճնշումը նրանց վրա է, իսկ մենք կորցնելու ոչինչ չունենք»,- ասել է Էդգար Մանուչարյանը:
22-ամյա հարձակվողը խոսել է նաև իր թիմի ծանր դրության և ֆինանսական բարդ կացության մասին. «Մենք ձգտում ենք անել հնարավոր ամեն ինչ վտանգավոր գոտուց խուսափելու համար և սպասում ենք լավ նորությունների»,- եզրափակել է Մանուչարյանը:
-->







Comments
Powered by Facebook Comments