
Սերխիո Մարկարյան
Ուրուգվայահայ մասնագետ Սերխիո Մարկարյանը կարող է գլխավորել Էկվադորի ազգային հավաքականը: Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Չիրիբոգան հայտարարել է, որ դիտարկվում են Սերխիո Մարկարյանի և մեկ այլ ուրուգվայցի մասնագետ Խորխե Ֆոսատտիի թեկնածությունները:
Չիրիբոգան հայտնել է, որ 2014-ի ԱԱ առաջնության ընտրական փուլում թիմի գլխավոր մարզչի հարցում մտադիր է կողմնորոշվել հաջորդ տարվա մայիսին կամ հունիսին. «Մենք պետք է վերլուծենք իրավիճակը և մարզիչ ընտրենք մեր հավաքականի համար: Առաջին հերթին պետք է ուշադրության դարձնենք ֆինանսական կողմին: Ես մտադիր չեմ վաճառել ֆեդերացիայի շենքը, որպեսզի մարզիչ նշանակեմ»,- հաղորդում է terra.com.ec-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան նույնպես ցանկանում է Սերխիո Մարկարյանին տեսնել որպես հավաքականի գլխավոր մարզիչ: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նրան պաշտոնական առաջարկ է արել և մինչև դեկտեմբերի 10-ը կսպասի Մարկարյանի պատասխանին:





