Երևանի «Բանանցում» շուտով մարզչական փոփոխություն տեղի կունենա: Արդեն թիմի գլխավոր մարզչի պաշտոնից ազատվել է Արմեն Գյուլբուցաղյանցը: Նախորդ մրցաշրջանում թիմի ցույց տված արդյունքը՝ չորրորդ հորիզոնականը, չբավարարեց ակումբի ղեկավարությունը, և «Բանանցը» հաջորդ մրցաշրջանում նոր մարզչական շտաբ կգլխավորի:
Հիշեցնենք նաև, որ 2009թ. մրցաշրջանում Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ «Բանանցը» հասել էր մինչև ՀՀ գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ զիջել էր «Փյունիկին»: Իսկ Եվրոպա լիգայի խաղարկությունում, չնայած բոսնիական «Շիրոկի Բրիյեգի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակին, պայքարից դուրս էր մնացել հենց առաջին փուլում:
Թե ով կդառնա ակումբի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա մոտ ապագայում: Ուշագրավ է, որ այս պաշտոնանկությունը տեղի ունեցավ Հայաստանի հավաքականի համար նոր գլխավոր մարզչի սպասելու ժամանակահատվածում: Հետաքրքիր կլիներ, եթե մեր ազգային թիմի ապագա մարզիչը մարզչական աշխատանք կատարեր նաև խոստումնալից երիտասարդներով համալրված «Բանանցի» հետ:
-->






Comments
Powered by Facebook Comments