Armenian Football Weekly Magazine – V. 2.6
Monday February 6th 2012
......................................

ԶԼԱՏԱՆԸ ՓԱՅԼԵՑ ԻՐ ԱՌԱՋԻՆ ԿԼԱՍԻԿՈՅՈՒՄ

Զլատան Իբրահիմովիչ

Զլատան Իբրահիմովիչ

«Բարսելոնայի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, որը հաղթանակ պարգևեց հավերժական հակառակորդ «Ռեալի» նկատմամբ, նշել է, որ այս պահը շատ կարևոր է իր համար:
Շվեդը կարողացավ «Ռեալի» դարպասը գրավել խաղադաշտ դուրս գալուց ընդամենը չորս րոպե անց՝ Դանիել Ալվեշի երկար փոխանցումից հետո գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
«Դանին ինձ հիանալի փոխանցում կատարեց, ես պարզապես ձգտեցի դիպչել գնդակին, և այն հայտնվեց դարպասում: Սա ինձ համար երջանիկ պահ էր, քանի որ սա իմ առաջին «կլասիկոն» էր:
«Բարսայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նույնպես առանձնացրել է շվեդ ֆուտբոլիստի դերը սկզբունքային խաղում:
«Նա շրջեց խաղը»,- ասել է մասնագետը:
Գնահատելով ընդհանուր խաղը Գվարդիոլան ասեսլ է, որ սա լավ ստուգատես էր. «Մադրիդի դեմ միշտ էլ դժվար է խաղալ, հատկապես, երբ խաղադաշտ ես դուրս գալիս ֆավորիտի կարգավիճակով: Այդ պահին Մադրիդն առավել վտանգավոր է»,- ասել է «Բարսայի» մարզիչը:
Իր հերթին «Ռեալի» գլխավոր մարզիչ Մանուել Պելլեգրինին ասել է, որ իր թիմն այս խաղում առնվազն ոչ-ոքիի արժանի էր. «Շատ հավասար խաղ էր և մենք ունեինք մեր հնարավորությունները: Մենք պարզապես չկարողացանք օգտագործել մեր առավելությունը: Ես կարծում եմ, որ մենք արժանի էինք գոնե ոչ-ոքիի»,- հայտարարել է Պելլեգրինին:
YouTube Preview Image

Comments

Powered by Facebook Comments



-->

Leave a Reply

You must be logged in to post a comment.