
Մարիո Բալոտելլի
Գանայի հավաքականի մարզիչ Միլավոն Ռաևացը հայտարարել է, որ մտադիր է հանդիպել «Ինտերի» հարձակվող Մարիո Բալոտելլիի հետ, որպեսզի քննարկի Գանայի հավաքականի կազմում նրա հանդես գալու հնարավորությունը:
Նման որոշման պատճառը Մարիոյի ամռանը կատարած հայտարարությունն էր, ըստ որի նա չի բացառում աֆրիկյան հավաքականի կազմում 2010-ի Աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը:
Հիշեցնենք, որ գանական արմատներ ունեցող Բալոտելլին ծնվել է Իտալիայում և ելույթ է ունենում այդ երկրի երիտասարդական հավաքականի կազմում:
«Ես մտադիր եմ մեկնել Եվրոպա և հանդիպել Սթիվեն Ապպիայի, Բալտելլիի և Սալի Մունտարիի հետ: Մարիոն հիանալի խաղային որակներ ունի և կարող է հսկայական օգուտ տալ Գանայի հավաքականին»,- եզրափակել է Գանայի ընտրանու սերբ մարզիչը:
-->






Comments
Powered by Facebook Comments